«Բի-Դի-Օ Արմենիա». մեկ տարի Հայաստանում
Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում գործում է «Բի-Դի-Օ Արմենիա» աուդիտորական ընկերությունը: «ԲԻ-ԴԻ-Օ»-ն մուտք գործեց Հայաստան «Ամերիա Աուդիտ» ընկերության միջոցով, որը գործելով Հայաստանի շուկայում դեռևս 1996 թվականից, արդեն հանդես եկավ նոր ապրանքանիշի ներքո` որպես «Բի-Դի-Օ Արմենիա»: Այս մասին տեղեկանում ենք ընկերության մամուլի ծառայությունից։ «Բի-Դի-Օ Արմենիա»–ն, միավորելով միջազգային հարուստ փորձը և տեղի մասնագետների բարձր պրոֆեսիոնալ կարողություններն ու բազմամյա աշխատանքի արդյունավետ փորձը, մեկ տարվա ընթացքում ընդլայնել է գործունեության շրջանակները թե՛ Հայաստանում և թե՛աշխարհի տարբեր երկրներում, ուր ներկայացված է «ԲԻ-ԴԻ-Օ» ընկերությունների ցանցը։ Ընկերությունն այս տարի նշում է իր ձևավորման 50-ամյակը: Վերջին մեկ տարվա ընթացքում «ԲԻ-ԴԻ-Օ»-ն տարբեր երկրներում ընդլայնել է իր աշխարհագրական ներկայացվածությունը` ծառայություններ մատուցելով արդեն աշխարհի 138 երկրում: Այս տարի բարեհաջող ավարտվեց նաև «ԲԻ-ԴԻ-Օ»-ի և PKF նշանավոր աուդիտորական ընկերությունների խմբի միացման գործընթացը, ինչը մեծացրեց «ԲԻ-ԴԻ-Օ»-ի ներուժը նոր պոտենցիալով:
