Բիբինը դեռ չմեռած թողեց բիբինիզմը
«Լենինը մեռնելուց հետո թողել է լենինիզմի, Բիբինը դեռ չմեռած թողեց բիբինիզմը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:
«Շատ խնդիրներ կան, որոնք դեռ պետք է բացահայտվեն: Ժողովրդի մոտ հավատն է պակասել, այս աուդիտին էլ նրանք չեն հավատում:Ասում են ոնց կարա ռուսը իրա մարդկանց չպաշտպանի: Հայն էլ իր մարդկանց պետք է պաշտպանի: Մանավորապես, որ մեր մոտ չակերտավոր գռփողներ չկան:Այսպես որ գնա Հայաստանում մի օր 400-500 մարդ է մնալու»,-իր դիրքորոշումը հայտնեց մտավորականը:
Ռեժիսյորը նշեց, որ իր համար այս պայքարը սպասված է եղել, քանի որ եթե չկա ժողովրդի կողմից վերահսկողություն, իշխանություններն ինչ ուզում անում են. «Երիտասարդությունն արթնացավ թմբիրից: Այս երիտասարդները պետք է իրենց շարքերն ընդունեն գիտակ մարդկանց, տնտեսագետների, իրավաբանների»:
Լ. Սահակյան