Բնակարանում 86-ամյա քաղաքացին օգնություն է կանչել. Նրա վիճակը կայուն ծանր է
Մարտի 30-ին, ժամը 23:54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում քաղաքացին օգնություն է կանչում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. պատշգամբի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել՝ 86-ամյա Ե. Մ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Քաղաքացին հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր կայուն: