Բնակարանում հայտնաբերվել է Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» դին
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորյունի փողոցի 5 շենքի 43 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով, փրկարար ծառայության ավագ լեյտենենտ Արամ Ղազարյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հանրությանը հայտնի «Ճվճվ Արո» մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանն էր, ով մի քանի օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան: Թե ինչն է եղել Ա. Վարդանյանի մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո:
Մանրասները՝ սկզբնաղբյուր կայքում:
