Բոլո՛ր փողատերերը կարող են «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշան ստանալ
Լուսանկարում՝ Արգամ Աբրահամյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը
Լուսանկարում՝ Արգամ Աբրահամյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը
Արտաշատի քաղաքապետարանի պաշտոնական կայքում կարդալով նորընտիր քաղաքապետ Արգամ Աբրահամյանի կենսագրությունը, տեղեկանում ենք, որ նա «հասարակական եւ բարեգործական գործունեության համար Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պարգեւատրվել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով:
«Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանը հաստատվել է 1978 թվականին՝ Վազգեն Ա կաթողիկոսի օրհնությամբ եւ շնորհվում է կաթողիկոսի կոնդակով՝ որպես գնահատանք բազմամյա բեղմնավոր աշխատանքի, որ կատարվում է Մայր աթոռ Սուրբ էջմիածնի, նվիրապետական աթոռների, Հայաստանում եւ Սփյուռքում գործող եկեղեցիների պայծառացման համար: Որպեսզի ավելի պարզ լինի, թե խոսքն ինչպիսի գործունեության մասին է, բերենք օրինակներ. Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանին շնորհվել է նույն շքանշանը` քահանայագործության հիսնամյա հոբելյանի առիթով: «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշանով է պարգեւատրվել Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, մեկենասներ Էռնես Դրայսը եւ Յոհաննես Կերհերը, որոնք Հայաստանի եւ Գերմանիայի եկեղեցիների միջեւ սերտ համագործակցություն են ապահովում արդեն երկար տարիներ:
Արգամ Աբրահամյանին «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան շնորհվել է 2012 թվականի փետրվարին, երբ նա ընդամենը 26 տարեկան էր, եւ շնորհվել է Մխչյան գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու բարեկարգման համար:
շարունակությունն`այստեղ: