Բոլոր դիմակները մի օր ընկնում են....
Բոլոր անառակները բարոյականությունից են խոսում, բոլոր դավաճանները ՝ հավատարմությունից, բոլոր սրիկաները պատմում են իրենց միամտության մասին, քծնողներն ու տերերին ծառայություններ մատուցող սպասավորները իրենց ստորությունը վերագրում են ուրիշներին, լրտեսողներն ու մատնողները ուրիշներին են կասկածում լրտեսելու ու գաղտնալսելու մեջ...Բայց բոլոր դիմակները մի օր ընկնում են: Աստծո կամոք: Պարզապես պիտի հավատալ ու հանբերատար սպասել:Կարիք չկա ջանքեր գործադրելու որևէ մեկի դիմակը պոկելու համար, խնայեք ձեզ, ինքնաբացահայտման ժամանակ տվեք նրան. ով մեկ անգամ արդեն դավաճանել է, մատնել, վնասել, զրպարտել, նույնը անելու է երկրորդ . երրորդ անգամ...մյուսների հանդեպ...Ինքն իր մասին պատմելու է ավելի հավաստի, քան դուք կարող էիք անել...Սա ինձ կյանքն է սովորեցրել...