1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Բոլոր քայլերը նպատակուղղված են մեկ նպատակի համար

Տեղական ինքնակառավարումը համայնքի՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքն ու կարողությունն է՝ սեփական պատասխանատվությամբ լուծելու տեղական նշանակության խնդիրները՝ ի շահ բնակչության : Բնական է, որ այս առաքելությունն իրականացնելու ճանապարհին լինում են ոչ միայն ձեռքբերումներ, այլև բացթողումներ:
Այս կարծիքին է Ջերմուկի երկարամյա քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, ում դիտարկմամբ առաջին հերթին կարելի է նշել համայնքների ֆինանսական կարողությունների մակարդակը, ինչը լուրջ խոչընդոտ է համայնքների սոցիալ-տնտեսական, հասարակական և մշակութային ոլորտների առավել զարգացման համար:
Յուրաքանչյուր համայնքում արվում է առավելագույնը տեղական բյուջեների սեփական մուտքերի հավաքագրման ուղղությամբ, բայց իրականությունը խոսում է այն մասին, որ դրանք բավարար չեն, որպեսզի ՏԻՄ-երը կարողանան լիովին կատարել օրենքով իրենց վերապահված լիազորությունները:

Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, քաղաքապետից փորձեցինք հետաքրքրվել նաեւ քաղաքի ավագանու ինստիտուտի գործունեության մասին, եւ ճշտող այն հարցին, թե ավագանին ակտիվորեն մասնակցում է համայնքի կառավարմանը, թե՞, ոչ, հարցին ի պատասխան Վ Հովհաննիսյանը, նշեց, որ. «Համայնքի ավագանին տեղական ինքնակառավարման ներակայացուցչական մարմինն է: Այստեղ հանրությունն է՝ ի դեմս իր կողմից ընտրած թեկնածուների: Ակտիվ, գործունյա և նպատակաուղղված ավագանու ձևավորումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բարձր համայնքի հասարակության քաղաքացիական ինքնագիտակցությունը: Անշուշտ, անժխտելի է մերօրյա ավագանիների ունեցած ներդրումը համայնքի կառավարման դժվարին գործում, ի վերջո համայնքի ղեկավարը համայնքին վերաբերող ամենակարևոր հարցերի լուծման որոշումներն ընդունում է ավագանու օգնությամբ ու մասնակցությամբ: Այս համայնքներում համայնքի ղեկավարը, քաղաքապետարանի աշխատակազմը և ավագանու անդամները ամենօրյա շփման մեջ են բնակիչների հետ, որևէ հարց կամ խնդիր բարձրաձայնվում է անհատապես»:

Ճշտող հարցին, թե բնակչության կենսամակարդակն աճե՞լ է, թե նվազել Ջերմուկում, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել հատկապես արտագաղթը կանխելու ուղղությամբ, քաղաքապետը փոխանցեց, որ. «Ջերմուկը հանրապետությունում այն եզակի քաղաքներից է, որտեղ արտագաղթի փոխարեն դիտարկվում է ներգաղթ: Որքան էլ այս օրերին դա տարօրինակ թվա, բայց պետք է վստահաբար նշեմ, որ այլ բնակավայրերից աշխատուժ է գալիս Ջերմուկ՝ այստեղ իրականացվող ամենօրյա շինարարական գործունեության մեջ աշխատանքի լծվելու և ընտանիքի կարիքները հոգալու համար: Կան ներդրումային ծրագրեր, որոնց իրականացումը առաջին հերթին ենթադրում է աշխատանքային ռեսուրսների առկայություն: Խոսելով բնակչության կենսամակարդակի մասին՝ դարձյալ մեր համայքը համարենք եզակիներից մեկը: Ջերմուկը խորհրդային տարիներից մինչև մեր օրերը, որպես առաջնակարգ առողջարանային քաղաք, մշտապես գտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում:
Ակտիվ և իրադարձություններով հագեցած է նաև հասարակական կյանքը Ջերմուկում. անցյալ տարի Ջերմուկ էին այցելել մեր երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող մի շարք արտակարգ և լիազոր դեսպաններ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի ուղեկցությամբ. այցի նպատակը քաղաքի զարգացման ռազմավարական ծրագրին ծանոթանալն էր, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի առաջարկությամբ որոշում կայացվեց Ջերմուկում դիվանագիտական ակումբ հիմնելու մասին:

2013թ օգոստոսի 20-ից 23-ը հյուրընկալել ենք Չեխիայի Հանրապետության Կարլովովարյան երկրամասի պատվիրակությանը, Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկի հետ ստորագրել եմ համագործակցության հուշագիր, որի համաձայն փոխադարձ կապերի ստեղծման և զարգացման նպատակով իրականացվելու են պաշտոնական պատվիրակությունների և տնտեսական գործունեության տարբեր բնագավառների մասնագետների փոխայցելություններ, համագործակցություն՝ տուրիզմի զարգացման բնագավառում, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի փորձի փոխանակում և այլն:

Բոլորովին վերջերս հյուրընկալեցինք Ռուսաստանի Դաշնության Նիժեգորոդի նահանգապետ Վալերի Շանցևի և Արխանգելսկի նահանգապետ Իգոր Արլովի գլխավորած պատվիրակություններին. այս ամենի մեջ հատկանշական է մեր բոլոր հյուրերի պատրաստակամությունը համագործակցելու Ջերմուկի համայնքի հետ:
Մշակութային ոլորտը ևս իրադարձություններով լի է: Շախմատի՝ հաճախ տեղի ունեցող մրցաշարարերի կողքին կարելի է թվարկել բազմաթիվ միջոցառումներ, որոնց կազմակերպիչը համայքի երիտասարդությունն է: Համայնքի ավագանու որոշմամբ ստեղծվել է «Ջերմուկի երիտասարդական կենտրոն» ՀՈԱԿ-ը. այն հետաքրքիր նախաձեռնությունների հեղինակ է («Ձնեմարդուկ» ձմեռային ամենամյա միջոցառումը, Ջերմուկի ըմպելասրահում՝ Գունավոր ակցիան և այլն): Նշեմ նաև Գյուղական համայնքների համաժողովի՝ արդեն ավանդաբար Ջերմուկում անցկացնելու փաստը. միջոցառումն ինքնին արժեքավոր է իր բովանդակությամբ, որովհետև համաժողովի ընթացքում քննարկվում են տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ:
Բոլոր տիպի աշխատանքները ուղղված են մեկ նպատակի՝ Ջերմուկը միջազգային չափանիշներին համապատասխան քաղաք-առողջարան դարձնելուն:

Հաջորդ հարցին էլ, թե ինչու են շատ հաճախ տեսակետներ հնչում, որ աշխատանքով հիմնականում ապահովված  են քաղաքապետի ազգականներն ու մտերիմները, քաղաքապետը պատասխանեց, թե.«Մինչ իմ քաղաքապետ դառնալն էլ, ով որտեղ կարողացել, աշխատել է: Իսկ իմ ազգականները որեւէ  արտառոց տեղ չեն աշխատում:Կարծում եմ այդ լուրերը անհիմն են ու չափազանցված»:

Պատասխանելով շրջանառվող մեկ այլ խոսակցության, որ քաղաքապետը  բնակարաններ է ձեռք բերում  ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ արտերկում, Հովհաննիսյանը նկատեց, որ եթե դրա տեղը իմանանք իրեն էլ ասենք, քանի որ նա արտերկրում որեւէ տիպի բնակարան չունի: 

 

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan