Բոլորս պաուզայի կարիք ունենք.Փաշինյան
«Բոլորս պաուզայի կարիք ունենք, որպեսզի հանգիստ պայմաններում հարցերը դասավորենք եւ զբաղվենք դրանց լուծմամբ: Իհարկե այս տեսարանը միշտ եղել է բոլոր կառավարությունների ժամանակ: Մենք գիտենք, որ ճնշումների գործադրմամբ շատ տեղերում զսպվել են, փակվել են այդ ակցիաները, հիմա այդ ճնշումների մեխանիզմը չկա, մարդիկ ազատ արտահայտվելու իրենց իրավունքից օգտվում են, դա նորմալ է: Բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել: Եթե մենք բոլոր հարցերը փորձենք լուծել, մենք բոլոր հարցերի լուծումը կձախողենք»,-կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Երեւանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներին, ինչպես նաեւ կառավարության դիմաց բավաքված անձնաց խնդիրներին:
