Բորուսիա-Շտուտգարտ. Մխիթարյանը մեկնարկային կազմում է
Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրում այսօր կկայանա Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Շտուտգարտի» հանդիպում: Տանտերերի թվիթերյան պաշտոնական էջը ներկայացրել է հանդիպման հավանական մեկնարկային կազմերը: Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է «Բորուսիայի» թիմի մեկնարկային կազմում: Խաղը կկայանա այսօր, Երեւանի ժամանակով 23:30-ին: