Բորուսիայում նա դարձավ սուպեր-աստղ թիթեռ․
Four Four Two հեղինակավոր պարբերականը հրապարակել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակը։
Լավագույնների շարքում նաև նշվել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը, ով հանգրվանել է 66-րդ տեղում։ Մեր ֆուտբոլիստին նվիրված տեղեկությունը Four Four Two-ն սկսում է «հայերը գալիս են» գրությամբ։ Նշվում է, որ այս ֆուտբոլիստը շատ արագ բարելավում է իր խաղը։ Տեղափոխվելով Դոնեցկից Դորտմունդ՝ նա տառերն առանձին-առանձին արտաբերող կոկոնից վերածվեց սուպեր-աստղ թիթեռի՝ Արսենալի դարպասը խփած գոլով զարմացնելով անգլիացի երկրպագուներին և լրացնելով Մարիո Գյոտցեի տեղը, երբ Բունդեսլիգայի 10 խաղերում դարձավ 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Պարբերականը գրում է, որ Հենրիխն այժմ գերմաներեն է սովորում՝ իր վեցերորդ լեզուն։