Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն գործարար Լևոն Հայրապետյանի(տեսանյութ)
Ի պաշտպանություն ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի՝ Երևանում ապրիլի 19-ին բողոքի ակցիա կազմակերպվեց: Ցույցի մասնակիցները «Ազատություն Լևոն Հայրապետյանին» կոչով երթ կազմակերպեցին դեպի ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում ՌԴ դեսպանություն: Նրանք պահանջում էին անաչառ քննություն կազմակերպել և Լևոն Հայրապետյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
