Բրավոն գոհ է իր խաղից
«Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն խոսել է «Ռեալի» դեմ տոնած հաղթանակից (2:1):
«Մթնոլորտը հիանալի էր: Ես գոհ եմ մեր խաղից և նրանից, որ 3 միավոր վաստակեցինք, որոնք շատ կարևոր են չեմպիոնական մրցավազքում:
Ինձ կլասիկոյում ամեն ինչ դուր եկավ. նախավարժանքը, տրիբունաների խճանկարը, խաղը՝ սկզբից մինչև վերջ:
Ես գոհ եմ իմ խաղից, բայց ինչպես միշտ եմ ասում դարպասապահները դրա համար էլ պետք են: Չնայած՝ «Մանչեսթր Սիթիի» հետ խաղից հետո մենք փոքր-ինչ հոգնած էինք:
Մենք հիանալի իրավիճակում ենք գտնվում, բայց չպետք է հանգստանանք, ամենակարևոր խաղը սպասվող հանդիպումն է:
Այժմ պետք է կենտրոնանանք և ավելի քրտնաջան աշխատենք»,- ասել է Բրավոն:
sport.slaq.am
