Բրեդ Փիթի մայրը թույլ չի տվել որդուն հեռանալ Անջելինա Ջոլիից. photo
Մի քանի ամիս առաջ համացանցում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին պատրաստվում են ամուսնալուծվել: Նշվում էր, որ բաժանման նախաձեռնողը Բրեդն է, ով, տարածված լուրերի համաձայն, ուղղակի հոգնել է ընտանեկան կյանքից: Այդ օրերին նրանք չէին երևում միասին, իսկ պապարացիներին հաջողվել էր նույնսիկ լուսանկարներ անել, թե ինչպես է հայտնի զույգը վիճաբանում: Սակայն մի քանի շաբաթ անց ամեն ինչ հարթվեց, և, ինչպես գրում են արևմտյան ամսագրերը, ամեն ինչ հարթել է Փիթի մայրը: Ջեյն Փիթը խորհուրդ է տվել որդուն ավելի շատ ժամանակ տրամադրել կնոջը և ընտանիքը միշտ դնել առաջին տեղում: Մայրը համոզել է որդուն չբաժանվել, թեկուզ միայն հանուն երեխաների: Այժմ Փիթն ու Ջոլին պատրաստվում են միասին հանգստի մեկնել, իսկ տատիկը խոսք է տվել հետևել երեխաներին: