Բրիտանացիները ֆիլմ են թողարկում երկրի ամենագեր բնակչի մասին, որը վերջերս է մահացել PHOTO
Բրիտանական հեռուստաալիքով հունիսին մահացած՝ «Մեծ Բրիտանիայի ամենագեր մարդուն»՝ Կարլ Թոմփսոնին նվիրված փաստագրական ֆիլմ կթողարկվի: 6 Տարում Թոմփսոնը տուն արագ սննդի առաքման վրա 22 000 ֆունտ է ծախսել, հայտնում է Mail.ru-ն:
Թոմփսոնը մահացել է իր տանը 33 տարեկանում: Դա եղել է նկարահանումների ավարտից մի քանի շաբաթ հետո: Նա կշռել է մոտ 413 կգ:
Տղամարդը տառապել է չափից շատ ուտելու անհաղթահարելի հակվածությամբ, որը սրվել է նրա կյանքի վերջին 3 տարում՝ մոր մահից հետո: Այդ ընթացքում նրա քաշը կրկնապատկվել է:
Թոմփսոնն օրական մինչև 10 000 կալորիա է օգտագործել՝ ուտելիք պատվիրելով տուն առաքման համար: Ֆիլմում տղամարդը պատմում է, որ նույնիսկ առաքիչներին իր տան բանալին է տվել, որպեսզի նրանք կարողանան ուտելիքը հենց անկողնու մոտ բերեն, որի վրա նա մշտապես պառկած է եղել: Թոմփսոնը փաստացի դարձել է սեփական տան գերին, որը չի կարողացել լքել իր քաշի պատճառով: