Բռնաբարության համար դատապարտված ֆուտբոլիստը երկրորդ հնարավորություն է խնդրում
Ֆուտբոլիստ Չեդ Էվանսը, ով դատապարտվել էր բռնաբարության համար, ազատ է արձակվել անցյալ շաբաթ՝ 5 տարվա ազատազրկման իր պատժի կեսը կրելուց հետո:
Նա հայտնել է, որ «վճռական է տրամադրված իր անունը մաքրելու հարցում»:
Իր կայքում տեղադրված հարցազրույցի տեսանյութում նա ասում է, որ հույս ունի վերսկսել ֆուտբոլը՝ ավելացնելով, որ իր փաստաբաններն աշխատում են դատավճիռը բեկանելու ուղղությամբ:
«Sheffield United»-ի նախկին հարձակվողը, ով միշտ պնդել է, որ սեռական հարաբերությունը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ, հայտնել է, որ զղջում է իր ընկերուհի Նատաշա Մեսիին դավաճանելու՝ իր «անասելի հիմար որոշման» համար:
25-ամյա ֆուտբոլիստն ասել է. «Այժմ, երբ ես կրել եմ իմ պատժի մի մասը, հուսով եմ, որ կկարողանամ վերադառնալ ֆուտբոլ: Ես կցնկանայի երկրորդ հնարավորություն ստանալ»: