Բռնաբարություն և սպանություն Լոռիում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր կեսգիշերն անց Լոռիում դաժան սպանություն է եղել:
56-ամյա կնոջ ազգականը ցանկացել է կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ դաժան բռնության ենթարկել նրան ու սպանել:
Մեր տեղեկություններով՝ կինը բռնության ենթարկվելուց հետո բռնաբարվել է, իսկ հետքերը թաքցնելու համար հրկիզվել է տունը:
Կնոջ դին այրվածքներով հայտնաբերվել է մահճակալի վրա:
Տղամարդուն Լոռիի քննչականն արդեն ձերբակալել է։