Բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնությունում ՀՀ-ն առաջին չեմպիոնն ունի
Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում։
48-կգ քաշայինների պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը եզրափակչում հիասքանչ մենամարտ է անցկացրել գերմանացի բռնցքամարտիկի դեմ և հաղթել է 4-1 հաշվով։
Լարված երկու ռաունդներ և երրորդում արդեն Վաղարշակը նոկդաունի է ենթարկել մրցակցին։