Բռնցքամարտի ԵԱ. Երեկ ռինգ դուրս եկած մեր 4 ներկայացուցիչները պարտվել են
Անթալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչները պարտություն են կրել:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում են 49 կգ քաշային Էրիկ Թոխյանն ու 69 կգ քաշային Տոնի Գալստյանը:
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Տոնի Գալստյանը կանցկացնի քառորդ եզրափակչի իր մենամարտը, իսկ հոկտեմբերի 25-ին կիսաեզրափակչի համար կպայքարի Էրիկ Թոխյանը: Մեր երկու մարզիկներն էլ հաղթանակի դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ: