Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանն ապրիլի 28-ին հրաժարական է տվել: Այն ընդունվել է ՀԲՖ ղեկավարության կողմից:
«Շնորհակալություն եմ հայտնում Արթուր Գևորգյանին և ֆեդերացիայի ամբողջ անձնակազմին՝ համատեղ աշխատանքի համար: Հավաքականի տղաներին մաղթում եմ հաջողություն»,- ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Վահան Ադիլխանյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի էր ունեցել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, որի արդյունքում ընտրվել էր Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: