Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի գոտին
Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը դարձել է Ուկրաինայի աշխարհի երրորդ գործող չեմպիոնը։
WBA վարկածով Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (16-0, 11 КО) ամերիկյան Ինգլվուդ քաղաքում անցկացված մենամարտում հաղթեցամերիկացի Բրայան Վիլորիային (38-6, 23 КО) և դարձավ գերթեթև քաշային կարգում նույն վարկածով աշխարհի նոր չեմպիոն։
Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, 30-ամյա ուկրաինացի բռնցքամարտիկը շատ բարձր մակարդակով է անցկացրել մենամարտը, ունեցել առավելություն, 37-ամյա ամերիկացուց ավելի արագ էր, ավելի շատ էր շեշտակի հարվածներ հասցնում և լավ աշխատում պաշտպանությունում։ Արդյունքում՝ բոլորը երեք մրցավարները Դալաքյանին են տվել հաղթանակը՝ նույն 118-110 հաշվով։