Բռնցքամարտիկին սպանած մարզիչը դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկման
Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում Ավստրալիայի նախկին չեմպիոն Վինս Չերվիին 2009 թվականին սպանելու մեղադրանքով 8,5 տարվա ազատազրկման է դատապարտվել նրա մարզիչ Դեւիդ Կարանը: Դատարանը որոշել է, որ Կարանի գործողություններն ինքնապաշտպանական բնույթ են կրել: Նա արդեն պատժաչափի կեսն անցեկացրել է բանտում: Նշենք, որ Կարանը եւ Չերվին վիճել են կահույքի պատճառով, եւ մարզիչը կրակելով սանի որովայնին՝ սպանել է նրան: