1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Բուդաղյանի և այլոց գաղտնալսված հեռախոսազրույցները «զրո ապացույց են պարունակում»

Մինչ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ձերբակալությունները Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է չորս կասկածյալների հեռախոսազրույցները։ Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Խաչատրյանի մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը, նախաքննական մարմինն ու դատարանը ազատազրկման որոշում կայացնելու համար հիմնվել են հենց հեռախոսազրույցների վրա, որոնցում, սակայն, որևէ բառ չկա ո՛չ Սուրիկ Խաչատրյանի, ո՛չ մահափորձի, ո՛չ էլ առհասարակ այդ թեմայի մասին։

Փաստաբանը, ով պատրաստվում է հրապարակել այդ զրույցների բովանդակությունը, հայտարարեց, որ դրանք զրո ապացույց պարունակող կենցաղային խոսակցություններ են, նույն հաջողությամբ կարող են մարզպետի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրել ցանկացած քաղաքացու:

«Կարելի էր նույն հաջողությամբ ասել, որ էդ խոսակցությունների ընդհանուր վերլուծությունը թույլ է տալիս մտածելու, որ Հայկ Ալումյանն էլ է էնտեղ եղել, ցանկացած մեկը, հասկանո՞ւմ եք: Ոչ մի բան՝ ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի, ո՛չ չափազանց կասկածամիտ մարդու տեսանկյունից, չի կարող հիմք դառնալ՝ մտածելու, որ էդ հեռախոսային խոսակցությունները գոնե ինչ-որ կերպ կապ ունեն Սուրիկ Խաչատրյանի դեպքի հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալումյանը՝ մանրամասնելով․

- «Ոչ միայն Սուրիկ Խաչատրյանի անունը չի տրվում, ոչ միայն էնպիսի խոսակցություն է, որ կարելի է մտածել, որ ինչ-որ կոդավորված բաներ են խոսում, չէ, ընդհանրապես՝ էդ խոսակցությունը որ տեսանկյունից ուզում եք վերլուծեք, ինչ աստիճանի կասկածամիտ մարդ ուզում է դա վերլուծի, ասում եմ՝ ընդհուպ պարանոյիկին էլ որ տաք վերլուծի, ինքը չի կարող դրանից ենթադրել, որ էդ խոսակցությունը կարող է ինչ-որ կերպ առնչվի Սուրիկ Խաչատրյանի դեպքի հետ»:

Այնինչ, ընդգծեց փաստաբանը, «դա միակն ապացույցն է էսօր, որ Արա Բուդաղյանը առնչվում է էդ դեպքին»: «Այսինքն, գոյություն չունի ապացույց, թղթի կտորներ՝ 15 թուղթ», - հավելեց նա:

Հիշեցնենք՝ մայիսի 20-ին հայտարարվեց, որ Կապան - Գորիս ավտոճանապարհին կրակահերթեր են արձակվել մարզպետի ավտոմեքենայի վրա, որի մեջ այդ պահին եղել են Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականը և վարորդը: Արա Բուդաղյանն ու երեք այլ անձինք ձերբակալվեցին մոտ մեկուկես ամիս անց․ Հենրիկ Ավագյանին առաջադրվեց մահափորձն իրականացնելու և ապօրինի զենք կրելու, Գարեն Աթաջանյանին ու Վիտալի Մինասյանին՝ մահափորձին աջակցելու և ապօրինի զենք կրելու մեղադրանքներ։

Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ մեղադրանքում նշված է, որ Արա Բուդաղյանը գումար է տվել Սուրիկ Խաչատրյանի մահափորձն իրականացնելու համար, մինչդեռ վկայակոչվող հեռախոսազրույցում, ընդհակառակը, խոսվում է Բուդաղյանից որոշ ժամանակ առաջ պարտքով վերցված 200 հազար դրամը վերադարձնելու մասին:

«Արա Բուդաղյանի հետ նրանցից մեկը խոսում է, ասում է՝ «կլինի՞՝ փողը մի քիչ ուշ բերեմ քեզ տամ, ամսվա վերջ բերեմ տամ», 200 հազար դրամ մոր ծնունդի համար Արա Բուդաղյանից պարտք էր վերցրել՝ մի մասը տվել էր, մի մասն էլ չէր կարողանում տալ, զանգել էր, ասում էր՝ «կլինի՞ ամսվա վերջին բերեմ տամ», նա էլ ասում է՝ «դե մի քիչ արագացրու, աշխատիր ամսվա վերջին անպայման բերես տաս»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

ԱԽՐ ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ՄԱՅՐՍ ԵՐԵՔ ՍԻՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹ... Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ... Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին... Թշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց է... Անշարժ գույքի շուկան՝ փլուզման վտանգի առաջ․ փ... Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզ... Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանց... Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan