Բուլկի Արամի աչքը Տարածքային կառավարման նախարարի պաշտոնին է. Չորրորդ Իշխանություն
Կառավարության երեկվա նիստում պաշտոնապես հայտարարվեց տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին:
Եվ ահա, ինչպես պնդում են մեր լավատեղյակ աղբյուրները, Սերժ Սարգսյանն այս օրերին ակտիվորեն զբաղված է եղել մի կողմից տարածքային կառավարման նախարարի փնտրտուքով, մյուս կողմից, քննարկելով, թե փոխվարչապետի կարգավիճակը ո՞ր նախարարությանը տա:
Փոխվարչապետի կարգավիճակում հայտնվել ցանկանում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Բացի այդ, այս օրերին ակտիվացել է նախկին նախարար, այժմ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, որի աչքը Տարածքային կառավարման նախարարի պաշտոնին է:
Ի դեպ, մարզպետը նշանակման օրվանիվ ի վեր իր շրջապատում պարբերաբար հայտարարում է, թե սա ժամանակավոր է, և ինքը կրկին վերադառնալու է նախարարություն:
