Բուլղարիայի դեսպանը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման պատճառով, Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել
Թուրքիայի արտգործնախարարությունը անդրադարձել է Բուլղարիայի խորհրդարանի կողմից՝ 1915 թվականի դեպքերի վերաբերյալ որոշումը: Նախարարության կայքի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Բուղարիայի խորհրդարանի կողմից ապրիլի 24-ին ընդունած՝ 1915 թվականի դեպքերի վերաբերյալ որոշումը, որը նախաձեռնել է ծայրահեղ ազգայնական, մարդատյաց, ռասիստական ATAKA կուսակցությունը, որը նաև դեմ է Եվրո-ատլանտյան արժեքներին, թշնամական վերաբերմունք է ցուցաբերում Թուրքիայի նկատմամբ:
Մեր հարևան Բուլղարիայի խորհրդարանը, ցավոք սրտի, ծայրահեղական տարրերի պատանդն է դարձել՝ անտեսելով այս պատմական հարցի շուրջ Թուրքիայի ձեռնարկած մարդասիրական ու կոնկրետ քայլերը:
Անխոս, այս որոշումը բացասական ազդեցություն կունենա Թուրքիա-Բուլղարիա հարաբերությունների վրա:
Այս տեսակետը հայտնվել է նաև Անկարայում Բուլղարիայի դեսպանին, ով երկուշաբթի հրավիրվել էր մեր նախարարություն»:
ԶԼՄ-ներ
