1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Բունդեսթագի թուրք պատգամավորն Էրդողանին բռնապետ է համարում

Գերմանիայի Ձախերի կուսակցության ծագումով թուրք անդամ, Բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դաղդելենը այն պատգամավորներից էր, ով հունիսի 2-ին կողմ էր քվեարկել «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը կրող Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը: Բունդեսթագում տեղի ունեցած իրադարձություններն այնքան էին վրդովեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ նա նույնիսկ հանդես էր եկել թուրք պատգամավորների նկատմամբ բազում մեղադրանքներ և սպառնալիքներ պարունակող կոչերով՝ ընդհուպ մինչև անվանելով նրանց «արյունը կեղտոտ»: Սևիմ Դաղդելենը դեռևս հունիսին՝ սպառնալիքներ ստանալուց հետո, կոչ էր արել արգելել Էրդողանի մուտքը Գերմանիայի տարածք: Իսկ բոլորովին վերջերս՝ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում իրականացված ձախողված հեղաշրջման փորձից հետո, նա հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայում բռնության և զանգվածային ձերբակալությունների, հետապնդումների քաղաքականություն վարող Էրդողանի դեմ:

Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության վերջին զարգացումների վերաբերյալ«Արմենպրեսը»-ը զրուցել է Բունդեսթագի ծագումով թուրք պատգամավոր Սևիմ Դաղդելենի հետ:

-Տիկի՛ն Դաղդելեն, շատ տեսակետներ են հնչել Թուրքիայի ներքաղաքական վերջին իրադարձությունների պատճառների վերաբերյալ, կցանկանայի Ձեր կարծիքը ևս իմանալ: Ի՞նչը հանգեցրեց նման ծայրահեղ լարված իրավիճակի ստեղծմանը:

– Էրդողանը և իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վարում էին ավտորիտար քաղաքականություն դեռ նախքան հուլիսյան ձախողված հեղաշրջումը: Այս քաղաքականությանը, փաստորեն, սատար կանգնեց բնակչության ուղիղ կեսը: Կարծում եմ՝ վերջին զարգացումները ավելի ու ավելի կխորացնեն թուրք հասարակության պառակտումը: Այժմ դեռևս պարզ չէ, թե իրականում ինչը խթան հանդիսացավ նման իրավիճակի ստեղծման համար, սակայն թվում է, որ պառակտում տեղի ունեցավ ոչ միայն հասարակության շրջանում, այլև էլիտաների: Նայե՛ք ռազմական, պետական սեկտորներին, ԶԼՄ-ներին կամ բարձագույն կրթական համակարգին: Եթե, ինչպես Էրդողանն է անընդմեջ կրկնում, գյուլենական շարժումն է պատասխանատու այս հեղաշրջման փորձը կազմակերպելու համար, ապա մենք ականատեսն ենք լինում պայքարի նախկին դաշնակիցների միջև: Իշխող կուսակցությունը և Գյուլենը հավատարիմ են եղել Թուրքիայի ապագայի հարցում և՛ ծայրահեղ պահպանողական, և՛ իսլամական հայացքներին: Ճակատագրի հեգնանքով, այսօր իշխող կուսակցությունը կողմ է նեոլիբերալ տնտեսությանը, մինչդեռ Էրդողանը և իր ընտանիքն արժանանում են կոռուպցիոն գործերով մի շարք մեղադրանքների:

-Ինչպիսի՞ն եք տեսնում Թուրքիայի ապագան Էրդողանի՝ նման բռնապետական քաղաքականության շարունակականության դեպքում:

-Քանզի Էրդողանը հայտարարել է, որ շարունակելու է հալածել ընդդիմադիրներին նման դաժան և արտաիրավական ճանապարհով, նա թերևս կներքաշվի լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի մեջ:

– Տիկի՛ն Դաղդելեն, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո Դուք հայտարարել էիք, որ ծագումով թուրք մի քանի պատգամավորների հետ միասին անընդմեջ սպառնալիքներ եք ստանում, որից հետո հնչեցրիք Էրդողանի մուտքը Գերմանիա արգելելու կոչ: Վերջերս էլ հանդես եկաք Էրդողանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով: Ի՞նչն է այս անգամ նման կոչ անելու հիմնական պատճառը:

– Ցուցաբերել ձեռքերը մի կողմ քաշած մոտեցում Էրդողանի ռեժիմի դեպքում կնշանակի խրախուսել նոր բռնապետին: Անձնական պատժամիջոցները նրա դեմ հնարավոր է ունենան սթափեցնող ազդեցություն և՛ իր, և՛ կողմնակիցների համար, և թույլ տան Թուրքիայի արդեն տառապող ժողովրդին խուսափել դժվարություններից:

-Իսկ հետագայում ի՞նչ գործնական քայլեր եք ձեռնարկելու Ձեր պահանջի իրականացման համար:

-Որպես Ձախերի կուսակցության ներկայացուցիչներ՝ ես եւ իմ կոլեգաները շարունակելու ենք կոչ անել կիրառել պատժամիջոցները Թուրքիայի առաջնորդի դեմ: Միաժամանակ մենք աջակցելու ենք հետապնդումների ենթարկված լրագրողներ Ջան Դունդարին, Էրդեմ Գյուլին և մյուս բանտարկված դեմոկրատներին: Մենք կփորձենք լույս սփռել Թուրքիայի որոշ խմբերի վրա, ովքեր ձայնի կարիք ունեն դրսից, ինչպես օրինակ քրդերը:

– Անդրադառնալով հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանը, ինչո՞վ էր պայմանավորված հենց Ձեր` կողմ քվեարկելը:

-Կողմ եմ քվեարկել բանաձևին, քանի որ մենք ականատեսն էինք Գերմանիայի Բունդեսթագի իսկապես մի պատմական որոշման: Դա առաջին անգամն էր, որ Գերմանիայի խորհրդարանականների բացարձակ մեծամասնությունը ճանաչեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության փաստը: Սա նաև Ձախերի կուսակցության հաջողությունն էր, քանի որ մեր կուսակցությունը միշտ էլ դեմ է եղել պաշտոնական Թուրքիայի սխալ դիրքորոշման քննարկմանը: Այս բանաձևի ընդունումը նշանակում էր արդարության և լուսավորության սկզբունքների հաղթանակ`ավելի քան 100 տարի Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի ներգրավվածության ժխտման հանդեպ: Էրդողանը մշտապես եղել է Թուրքիայում ցեղասպանության ժխտման խոսափողը: Նրա դիրքորոշումը պահպանված է թուրք հասարակության որոշակի հատվածի կողմից մինչ այսօր, և այդ իսկ պատճառով պատմական փաստերի հստակեցումը շատ կարևոր էր: Փաստերի անկեղծ ճանաչումն է հաշտեցման և ընդհանուր ապագայի միակ ճանապարհը:

– Իսկ ի՞նչ կասեք Բունդեսթագի այս քայլից հետո թուրք-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման մասին:

-Կարող եմ ասել, որ բանաձևի ընդունումը նշանակում էր ևս մի քայլ Անկարայի և Բեռլինի հարաբերությունների վատթարացման ճանապարհին:

-Տիկի՛ն Դաղդելեն, արդյոք Էրդողանի արձագանքը կանխատեսելի էր այն համատեքստում, որ նա բավականին հեռու գնաց՝ ընդհուպ մինչևմեղադրանքներ և սպառնալիքներ հնչեցնելով Բունդեսթագի թուրք պատգամավորների նկատմամբ:

-Եթե նայենք այն կոշտ հայացքներին, որոնք առկա են Թուրքիայի իսլամիստական սպեկտրում, ապա նման արձագանքը միանշանակ սպասելի էր: Եթե Ցեղասպանութան ժխտումը արդիական է եղել Գերմանիայում վերջին մեկ դարի ընթացքում, ապա Թուրքիայի դեպքում այն առավել քան արդի է:

-Եվ կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս կորակեիք 2015 թվականի նոյեմբերին Թուրքիայի կողմից Սիրիա-Թուրքիա սահմանին ռուսական ռմբակոծիչի խոցումից և բավականին երկարատև լարված իրավիճակից հետո կայացած Պուտին-Էրդողան առաջին հանդիպումը:

-Էրդողանի բռնի արտաքին քաղաքականությունը ձախողվել է: Նրա ղեկավարության օրոք Թուրքիան ամբողջ տարածաշրջանում դարձել է նվազ ապահով, իսկ հարաբերությունները հարևանների հետ՝ ավելի լարված: Դու չես կարող հովանավորել ահաբեկչական խմբավորումների ողջ սահմանով մեկ և ապրել խաղաղության մեջ քո տանը: Էրդողանը կասկածում է ՆԱՏՕ-ին հեղաշրջման փորձի մեջ ներգրավվածություն ունենալու մեջ: Ահա թե ինչու Էրդողանը ստիպված էր ամրապնդել Մոսկվայի հետ հարաբերությունները: Ռուսաստանը պարզապես կարող էր սպասել և հետևել, մինչդեռ ռուս զբոսաշրջիկների՝ թուրքական զբոսաշրջային վայրերից հեռու մնալը կարծես սթափեցնող ազդեցություն ունեցավ թուրք բռնակալի վրա: Ես շատ եմ կասկածում, որ Էրդողանը երկարաժամկետ հեռանկարում կփոխի վերաբերմունքը Սիրիայի կամ Իրաքի հանդեպ, քանի դեռ թուրքական սահմանը բաց է «Իսլամական պետության»-ը տրամադրվող նոր զենքերի համար: Այն, ինչ անում է Էրդողանը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ, կարծես փորձ է շահելու որոշակի ժամանակ:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan