«Բուռնաշը» 70 տոկոսի վնաս է կրել Ծառուկյանի առաջարկի հետեւանքով
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, երեկ հայտարարեց. «Հրազդան ստադիոնի ճակատագիրը շատ վատ է, որովհետեւ մեր հասույթները կրճատվել են մոտավորապես 70%-ով՝ Աբովյանում նոր տոնավաճառ բացելու հետեւանքով»: Նա ասաց, որ միայն տոնավաճառն է կարողանում ստադիոնին ֆինանսական ներարկումներ անել, եւ այն չփակելու համար պաշտպանել էր պետք, դրա համար գները իջեցվեցին:
«Իհարկե, ես սխալվեցի, ժամանակավրեպ գին բարձրացրի, բայց հետո փորձեցի սխալս ուղղել»,- ասաց նա»: