Բուռնազյան փողոցը ամբողջովին փակ է. բնակիչներին տարհանել են
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդում «Հիմնադիր խորհրդարանի», «Սասնա Ծռեր» խմբավորման զինված անդամները շարունակում են պատանդ պահել այնտեղ գտնվող ոստիկաններին:
Էրեբունի վարչական շրջանում գտնվող ՊՊԾ գնդին հարակից տարածքներն ու ճանապարհները շարունակում են փակ մնալ, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ուժեղացված հսկողություն են սահմանել: Ըստ որոշ տվյալների՝ հարակից շենքերի բնակիչները անվտանգության նկատառումներով տարհանվել են:
Քիչ առաջ տեղեկացրել ենք որ դեպքի վայրում են ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը և իրավապահ համակարգի բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:
Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցը ևս ամբողջովին փակ է, բնակիչներին տարհանել են:Ոստիկանները և ԱԱԾ աշխատակիցները հսկում են ճանապարհը և տեղանքը, սակայն որևէ գործողություն այդ հատվածում տեղի չի ունենում:
