1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ցանկացած ազնիվ գործ՝ գնահատվում է».Լեւոն Ավետյան

Բավականին երկար ժամանակ է, ինչ «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը, շնորհիվ հայազգի գործարար եւ բարերար Արթուր Ասատրյանի, հասցրել է հանրօգուտ գործունեություն իրականացնել ազգաբնակչության շրջանում:
Հիմնադրամը, իր որդեգրած սկզբունքների արդյուքնում, բավականին լուրջ գործունեություն է ծավալել տարաբնույթ ոլորտներում: Հատկապես առողջապահական,սոցիալական, մշակութային, հասարակական սեկտրում հիմնադրամը հասցրել է իր խոսքն ասել՝կոնկրետ գործով, ու իր անելիքով:

Մեկ այլ առիթով մանրամասն կներկայացնենք, «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի գործունեության ամբողջական պատկերը:

Այսօր կանդրադառնանք, հիմնադրամի՝ թերեւս ամենաթարմ գործերից մեկին.Արմավիրի մարզի Ծիածան համայնքի միջնակարգ դպրոցի սպորտդահլիճի վերանորոգման աշախատանքներին, ուր կազմակերպչական առումով մեծ ջանք ու եռանդ է ներդրել «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի թիմը, ի դեմս հիմնադրամի նախագահի օգնական Լեւոն Ավետյանի:

(Ի դեպ, Լեւոն Ավետյանի հետ մեր զրույցը կայացել է ապրիլի 16-ին, սակայն հասկանալի պատճառներով, այն հրապարակում ենք այսօր):

ՀՀ Արմավիրի մարզպետարան / Armavir Administrative Region RA-ի լուսանկարը:

 

Եւ այսպես, «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի նախագահի օգնական Լեւոն Ավետյանը, մեզ հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե երբվանից, եւ ի՞նչ ուղենիշով է գործունեություն սկսել «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը, նշեց, որ.

-«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը պաշտոնապես սկսկել է գործել 2012 թվականից: Հիմնադրամի ուղղությունը, իրականում շատ բազմաֆունկցիոնալ է.մեր օրակարգում սոցիալական , առողջապահական, կրթական ու մշակությաին խնդիրներն են՝ըստ առաջնահերթության:

-Կոնկերտ այս պահին, ի՞նչ տիպի խնդիրներ են դրված հիմնադրամի օրակարգում:

-Անկեղծ ասած, այս ընթացքում մենք բավականին մեծ մշակութային միջոցառման էինք նախապատրաստվում, որի շրջանակներում  Երեւանի պետական Կոնսերվատորիայի ուսանողներից մի քանիսը  պետք է ներկայացնեին Հայաստանը: Բայց քանի որ առողջապաահական խնդիրները առավել կարեւոր են՝ ցանկացած ժամանակահատվածում, հետեւապես մշակութային ծրագրերը տեղափոխեցինք երկրորդ պլան:
Այս պահին կան առողջական խնդիրներով երեխաներ, որոնք անհապաղ օգնության կարիք ունեն: Այս պահին էլ, մի փոքրիկ տղայի առողջության ու կյանքի համար ենք պայքարում. արվում է հնարավորը՝ այդ փոքրիկի կյանքը փրկելու համար:

-Պարոն Ավետյան, հստակ կարծիք կա, որ «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը՝Արթուր Ասատրյանի, այդ թվում նաեւ Ձեր մեծ կազմակերպչական ջիղի շնորհիվ բավականին սերտ կապեր է հաստատել մարզի կրթության, մշակութային, առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ, եւ մասնավորապես հասարակության լայն շերտերի՝ տեղում աշխատանքները ճիշտ կանոնակարգելու համար: 

Ի դեպ, կուզենայի իմանալ, թե ինչպե՞ս որոշվեց հիմնովին վերանորոգել նաեւ Ծիածանի միջնակարգ դպրոցի սպորտդահլիճը:

-Անկեղծ ասած, ամիսներ առաջ, գործով այցելել էի Ծիածանի միջնակարգ դպրոց , եւ այդ ժամանակ նկատեցի, որ երեխաները դրսում են անցկացնում ֆիզկուլտուրայի դասաժամը: Դպրոցի տնօրեն տիկին Գազազյանից հարցրեցի, թե ինչո՞ւ են նրանք դրսում անցկացնում իրենց դասաժամը:

Տեղեկացա, որ դպրոցի սպորտդահլիճը խիստ անմխիթար վիճակում է գտնվում, եւ որ դա է պատճառը, որ երեխաները դպրոցի բակում են անցկացնում պարապմունքները:
Բանականաբար դահլիճի անմխիթար պայմաններին ծանոթանալուց հետո, խնդիրը միանգամից ներկայացրեցի «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արթուր Ասատրյանին : Պարոն Ասատրյանը, ծանոթանալով խնդրին, անմիջապես հանձնարարական տվեց ու միանգամից գործի անցանք:
Հիմնովին փոխվեց սպորտդահլիճի հատակը , կապիտալ հիմնավերանորգվեց սպորտդահլիճը, որի արդյունքում ունեցանք հիմնովին վերանորոգված ու բավականին գեղեցիկ սպորտդահլիճ:
Վստահ եմ, որ այս դպրոցում մեր երեխաները ավելի մեծ ուշադրություն կդարձնեն իրենց ֆիզիկական պատրաստվածությանը: Կարծում եմ նաեւ, որ դպրոցում կգործեն անհատական խմբակներ՝ տարբեր մարզաձեւերում, որի պայմաններում կունենանք լավագույն մարզիկներ, ովքեր Հայաստանի եռագույնը կծածանեն տարբեր հարթակներում:

-Կարծում եմ, ինչպես ՀՀ-ի բոլոր մարզերում, այնպես էլ Արմավիր մարզում բազում կուտակված խնդիրներ կան, եւ բնական է, որ շատերը տարաբնույթ խնդիրներով դիմում են Ձեր հիմնադրամին: Ի՞նչ սկզբունքով է առաջնահերթություն տրվում վեր բարձրացված խնդիրներին:

-Քանի որ հիմա լիարժեքորեն գործում է «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի կայք-էջն ու ֆեյսբուքյան էջը, հետեւապես մեր կապը շատ ակտիվ է հանրության բոլոր շերտերի հետ:
Կարող եմ ասել, որ օրեկան մեր ֆեյսբուքյան էջին 100-ից-150 նամակ ենք ստանում, ընդ որում ոչ միան Էջմիածնից ու մարզի մյուս քաղաքներից, այլ նաեւ ՀՀ-ի այլ մարզերից եւ քաղաքներից: Մեկ առ մեկ՝ ծանոթանում ենք բոլոր նամակների ու դիմումների հետ, եւ ըստ այդմ հիմնադրամի խորհուրդը, հարցը դնում է քննարկման եւ որոշում կայացնում, թե ինչ առաջնահերթությամբ պետք է կյանքի կոչվեն մեր առջեւ դրված խնդիրները:
Գիտեք, ամեն մի պրոբլեմ՝յուրովի լուծում է պահանջում: Բայց մենք առաջնահերթությունը, նորից պիտի շեշտեմ, տալիս ենք առողջապահական եւ սոցիալական բնույթի խնդիրներին: Կան խնդիրներ եւ պրոբլեմներ,որոնք առավել հրատապ լուծման կարիք ունեն:

-Ձեր կարծիքով, հասարակությունը կարողանու՞մ է, ըստ արժանավույնս գնահատել հիմնադրամի գործունեությունն ու նպատակները:

-Կարծում եմ այո.ցանկացած լավ, եւ ազնիվ գործ գնահատվում է: Թեկուզ այս դպրոցի օրինակով ներկայացնեմ.երբ լծվեցինք Ծիածան համայնքի դպրոցի սպորտդահլիճը վերանորոգելու աշխատանքների մեջ, միայն պետք է տեսնեիք դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի, դպրոցի աշակերտների ու ծոնղների վերաբերմունքն ու խանդավառությունը: Դա արդեն իսկ գնահատական է: «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը՝ ի դեմս հիմնադրամի նախագահ Արթուր Ասատրյանի, մշտապես աջակցել ստեղծագործող, պոտենցիալ ունեցող, ակտիվ ու ինտելեկտուալ երիտասարդներին։Իսկ երիտասարդությունը, ինչ խոսք, մեր երկրի խթանիչ ուժն է, մեր վաղվա օրն ու ապագան:

Levon Avetyan-ի լուսանկարը:

Fnews.am 

Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից 

 

 

 

Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․... ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ... Ասադը դարձել է օտարերկրյա դավադրության զոհ. A... Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լ... Իրանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Սիրիայի ապագայի ... Սիրիայում ռուսական ռազմաբազաները բերվել են բա... Սիրիական դեպքերը, ինչպես նաև առաջիկայում բեկո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan