Ցանկացած պարագայում Պերմյակովը կկրի իր պատիժը
Նախաքննական մարմինը բավարարել է հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությունը` սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակելու մասին: Այս մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը: Նշենք, որ միջնորդության համար հիմք է հանդիսացել դատական քննության ընթացքում Վալերի Պերմյակովի պահվածքը, ինչպես նաեւ դատական քննության ընթացքում հրաարակվել են որոշ նյութեր, որոնք իրենց հիմք են տվել նման միջնորդություն ներկայացնել. մասնավորապես այն, որ նա բազմաթիվ անգամներ դիմել է հոգեբանների, հոգեբույժների:
Հարցին եթե պարզվի, որ Պերմյակովը անմեղսունակ է, հնարավո՞ր է նա ազատվի քրեական պատասխանատվությունից փաստաբանը միանշանակ նշեց.
-Եթե պարզվում է, որ անձը անմեղսունակ է՝ այո, անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից, բայց Պերմյակովի պարագայում նման վտանգ չկա, նա ցանկացած պարագայում կկրի իր պատիժը, քանի որ այդ հարցը նախաքննության սկզբնական փուլերից էլ պարզ էր: Նրա անմեղսունակության խնդիրը ներկա պահին չի քննարկվում եւ չի բարձրացվում: Տարածաված կարծիք կա, որ եթե անձը հոգեկան շեղումներ ունի դա միանշանկ նշանակոմ է, որ նքը անմեղսունակ է, ինչը բնականաբար, այդպես չէ: Հոգեկան շեղումներ ունենալը դեռ չի նշանակում, որ անձը իր գործողություններին հաշիվ չի տալից, պարզապես դա կարող է որոշակիորեն իր վարքագծի վրա ազդեցություն ունենալ:
Նոնա Ադամյան