ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԲԵԼԱՌՈՒՍԻՆ. ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ԲԵԼԱՌՈՒՍՑԻ ԳԵՆԵՐԱԼԸ
Հյուսիս-Ատլանտյան դաշինքը, ամենայն հավանականությամբ, մշակում է Ռուսաստանին եւ Բելառուսին օդային հարված հասցնելու ինչ որ պլան: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Իգոր Կորոլը: Այս մասին նա հայտարարել է СТВ-ի հետ զրույցում:
Գեներալը կարծում է, որ վերջին շրջանում ՆԱՏՕ-ական ստրատեգիական կործանիչների թռիչքները հաճախակիացել են: Հատկապես, խոսքը ամերիկյան ավիացիայի ակտիվացման մասին է: Այդ ցուցադրական թռիչքների ժամանակ, ամենայն հավանականությամբ, ենթադրում է գեներալ Կորոլը, հարձակման ինչ-որ պլաններ են մշակվում: