Ծանրամարտ. Ավարտվող տարում Հայաստանը ներկայացնող ծանրորդներից ոչ ոք չի որակազրկվել
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2014թվականին արգելված խթանիչների պատճառով որակազրկված ծանրորդների ցանկը: 23 որակազրկված ծանրորդներից ոչ ոք Հայաստանը չի ներկայացնում:
Որակազրկված ծանրորդներից 4-ը Իրանից են, 2-ական որակազրկված ծանրորդներ կան Մեքսիկայից եւ Չինաստանից. որակազրկվել են նաեւ Ալբանիան, Արգենտինան, Բելառուսը, Իրաքը, Իսրայելը, Մոլդովան, Նիգերիան, Օմանը, Քաթարը, Թուրքիան, Մավրիտանիան, Ուզբեկստանը, Վենեսուելան եւ Ուկրաինան ներկայացնող մեկական ծանրորդներ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի 7 ծանրորդներ էին որակազրկվել, որոնցից Նաիրա Հարությունյանի ժամկետը սահմանվել էր ցմահ:
2012 թվականին Հայաստանը ներկայացնող 5 ծանրորդ էր որակազրկվել, իսկ 2011-ին թիվը կազմել էր 2: 2009 եւ 2010 թվականներին հայ մարզիկներից ոչ ոք որակազրկմամբ չի պատժվել: