Ծանրամարտ. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը պաշտոնանկ արվեց
Armsport.am-ին հայտնի դարձավ, ով Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հատուկ նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են նոյեմբերին Ղազախստանում կայացած աշխարհի առաջնությունում գրանցված ելույթները: Նիստին մասնակցել է նաեւ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Ելույթներ են ունեցել մարզչական խորհրդի տասից ավել անդամները՝ միաբերան նշելով, որ տղամարդկանց հավաքականի ելույթներն անբավարար են գնահատում:
Որոշում է կայացվել պաշտոնանկ անել տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանին:
Հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Փաշիկ Ալավերդյանը. վերջինս երկու շաբաթվա ընթացքում պետք է ներկայացնի 2016թ. Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլի ծրագիրը: