Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի տղամարդկանց հավաքականը 16-րդն է, կանանցը՝ 31-րդը
Ալմաթիում ավարտվեց ծանրամարտի աշխարհի 81-րդ առաջնությունը: Հայաստանը նշյալ ստուգատեսում ներկայացնող 8 ծանրորդներից ու 6 ծանրորդուհիներից և ոչ մեկին չհաջողվեց որևէ հարգի մեդալ նվաճել:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց 62 երկրների թվում զբաղեցրեց 16-րդ տեղը: Կանանց ընտրանին 51 երկրների թվում ամրագրեց 31-րդ հորիզոնականը:
Նշենք, թե ինչպիսի արդյունքներ գրանցեցին հայ մարզիկ-մարզուհիները.
Էլեն Գրիգորյան (48 կգ) – 26-րդ հորիզոնական
Աննա Գովելյան (53 կգ) – 22-րդ հորիզոնական
Սմբատ Մարգարյան (56 կգ) – 18-րդ հորիզոնական
Իզաբելա Յայլյան (63 կգ) – 19-րդ հորիզոնական
Քրիստինե Պետրոսյան (63 կգ) – 33-րդ հորիզոնական
Մելինե Դալուզյան (69 կգ) – 11-րդ հորիզոնական
Վանիկ Ավետիսյան (69 կգ) – 5-րդ հորիզոնական
Հակոբ Մկրտչյան (77 կգ) – 21-րդ հորիզոնական
Արա Խաչատրյան (77 կգ) – 16-րդ հորիզոնական
Սիմոն Մարտիրոսյան (75 կգ) – 7-րդ հորիզոնական
Աղասի Աղասյան (85 կգ) – 15-րդ հորիզոնական
Հռիփսիմե Խուրշուդյան (75+) – 15-րդ հորիզոնական
Հայկ Հակոբյան (105+) – 14-րդ հորիզոնական
Ռուբեն Ալեքսանյան (105+) – 0
Նշենք, որ տղամարդկանց պայքարում 1-ին տեղը գրավեց Հյուսիսային Կորեան. պայքարում՝ 6 ոսկե և 4 բրոնզե մեդալ: Կանանց պայքարում բացահայտ առավելություն ունեցավ Չինաստանը՝ գանձելով 6-ական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ: