Ծառայակցի կողմից սպանված Գագիկին հողին են հանձնել
Սյունիքի մարզի Տեղ գյուղում այսօր՝ մայիսի 13-ին, հողին են հանձնել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 10-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանին: Զինծառայողին հողին են հանձնել զինվորական կարգով՝ Տեղի գերեզմանատանը:
Նրա հուղարկավորությանը ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան սպաներ, նրա ծառայակից ընկերները:
Նշենք, որ Գագիկ Մեսրոպյանին սպանելու կասկածանքով ձերբակալվածը Գորիսի Հարթաշեն գյուղի բնակիչ Արման Հակոբյանն է:
ՀՀ ՔՆՆչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ Գագիկ Մեսրոպյանի սպանության գործով ձերբակալվել է նրա ծառայակից ընկերը: Բավարար փաստական տվյալներ են ձեռքբերվել,որ Գագիկ Մեսրոպյանն սպանության զոհ է դարձելպարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
