Ծառայողական քննության նյութերը ուղարկվել են ՀՔԾ
Նոյեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ երգիչ Սեբու Սիմոնյանը հայտարարել է. <<Հիմա էլ դեռ կա, որ ոստիկանները մեքենաները կանգնեցնում ու կաշառք են ուզում…>>:
Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, որի ընթացքում պարզվել է Ս․ Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած տեսուչների ինքնությունը։
Նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության ընթացքը կասեցվել է,նյութերն ուղարկվել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
ՀՀ Ոստիկանության ԶԼՄ -ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանի գրառումը։
