«Ծառուկյանի առյուծները շուտով նոր «հյուր» են ունենալու…»
«Ժողովուրդ, աչքիս Ծառուկյանի առյուծները շուտով նոր «հյուր» են ունենալու…» Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում լուրջ միջադեպ է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի միջև: Գագիկ Ծառուկյանին դուր չի եկել այն փաստը, որ Բաղդասարյանը նշանակվել է Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, ինչն էլ առիթ է հանդիսացել, որպեսզի կուսակցականապետերը վեճի բռնվեն: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վերջիններս, մի շարք այլ պաշտոնյաների հետ, գնացել են օդանավակայան` դիմավորելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով երեկ Բրյուսելից Երևան էր ժամանում:
Արամ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից:
