Ծառուկյանի դաշինքը նոսրանում է
Գագիկ Ծառուկյանի շուրջ նախընտրական դաշինքի ձևավորումը ձգձգվում է, և չի բացառվում, որ այն նախապես սպասվածից ավելի փոքրաթիվ լինի: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Արդեն հայտնի է, որ ՀՌԱԿ-ի հետ այդ համագործակցությունը առկախվեց: Ռամկավար ազատական կուսակցության հայաստանյան կառույցի ղեկավար Հակոբ Ավետիքյանը որոշել էր միանալ Ծառուկյան դաշինքին՝ ներկայացնելով, թե արտերկրում կուսակցության բոլոր կառույցները համամիտ են իր հետ, քանի որ Ծառուկյանը ցանկանում է միավորել Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայությանը: Բայց ընդամենը երկու օր առաջ պարզվեց, որ պարոն Ավետիքյանը բոլորովին էլ չի ունեցել մյուս կառույցների աջակցությունը:
…Ծառուկյանին միանալ ցանկացող ևս մեկ սփյուռքահայաստանյան կուսակցություն՝ ՍԴՀԿ-ն նույնպես այդ հարցում խնդիրներ ունի: ՍԴՀԿ ղեկավար Նարեկ Գալսյանը եթե մինչ այժմ հայտարարում էր, որ միանալու է դաշինքին, երեկ արդեն նահանջել էր և հավելում էր, թե դեռ քննարկումները շարունակվում են և այսօր կամ վաղը ամեն ինչ պարզ կդառնա:
…Ավելին՝ շաբաթներ առաջ Ծառուկյանի վերադարձը նախապատրաստող «Միասնություն շարժումը» նույնպես այսօր երկընտրանքներ ունի: Շարժման ղեկավար Արման Վարդանյանն էլ ասել է, որ դեռ քննարկումները շարունակվում են և առաջիկա 1-2 օրերի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
