Ծառուկյանի դուստրը պահակախմբով է դասի գնում.
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին դեպքերը երկու ճամբարներին նախազգուշական-պաշտպանական միջոցներ ձեռք առնելու առիթ են տվել: Երեկ մենք տեղեկացանք, որ Հանրային հեռուստատեսություն մուտքը խստացվել է. այլևս անծանոթ մեքենաներ դարպասից ներս չեն թողնում, իսկ դարպասներն ամուր կողպած են:
Նույնքան զգուշավոր են նաև մյուս ճամբարում. այս օրերին Գագիկ Ծառուկյանի՝ Բժշկական համալսարանում սովորող աղջկան ուժեղացված պահակախմբով են դասի տանում-բերում, իսկ նրա կրտսեր որդին անցած շաբաթ դպրոց չի գնացել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
