Ծառուկյանի «կաբինետը» չի ուզում ազատվել իր տիրոջից. «Առավոտ»
«Առավոտ»-ը հրապարկել է ԲՀԿ խմբակցության դռներին ամրացված ցուցանակների լուսանկարը, ըստ որոնց՝ խմբակցության ղեկավարը դեռևս Գագիկ Ծառուկյանն է, իսկ քարտուղարը՝ Նաիրա Զոհրաբյանն ու գրել է. «Չնայած Գագիկ Ծառուկյանը վաղուց հայտարարել է, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից, որ որևէ կապ այլևս չունի ԲՀԿ-ի հետ, սակայն ԱԺ-ում նա դեռ շարունակում է մնալ ԲՀԿ խմբակցության ղեկավար, իսկ Նաիրա Զոհրաբյանը՝ խմբակցության քարտուղար։ Որպես խմբակցության ղեկավար՝ նրա համար նախատեսված թիվ 2013 աշխատասենյակը դեռ չի ուզում ազատվել իր «տիրոջից»։
Չնայած այս դուռը Գագիկ Ծառուկյանը, համենայնդեպս, վեցերորդ, յոթերորդ նստաշրջանների ընթացքում ընդհանրապես չի բացել, իսկ դրանից առաջ 5-րդ գումարման ԱԺ-ում ոտք էր դրել ընդամենը 4 անգամ, այն էլ մի քանի րոպեով»։