«Ծառուկյանի մասին ինչ մտածում եմ, վաղուց եմ ասել»,-ասում է Համլետ Հարությունյանը .VIDEO
Դեկտեմբերի 3-ին Գագիկ Ծառուկյանի տան մոտ տեղի ունեցավ նրա վերադարձը «ազգովի խնդրելու» գործողության երկրորդ արարը: Մինչ այդ, ԲՀԿ քաղխորհուրդը հրապարակել էր Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադառնալու խնդրանքը, որը ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընթերցել էր նաեւ Ծառուկյանի առանձնատան մոտ:
Հիշեցնենք, որ մինչ այս արարողությունները, Ծառուկյանը հայտարարել էր, որ կվերադառնա՝ եթե ժողովուրդը խնդրի:
Իսկ թե իրականում ի՞նչ կփոխվի Ծառուկյանի վերադարձի դեպքում ՀՀ-ի ներքաղաքական կյանքում, եւ թե արդյո՞ք խիստ անհրաժեշտ էր Ծառուկյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն, այս եւ այլ հարցերի շուրջ փորձեցինք լսել ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանի տեսակետը, ով Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ Ծառուկյանի վերադարձով քաղաքական կյանքում աշխուժություն կմտնի: Ավելին, նա նկատեց նաեւ, որ նրա վերադարձը նաեւ ինտրիգային կլինի...
Առավել մանրամասն՝տեսանյութում: