Ծառուկյանի քաղաքացիական անհնազանդության թիկունքում «մարտի 1-ն» է կանգնած
Aravot.am-ը գրում է. Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտնի ելույթը՝ ԲՀԿ առաջնորդի գործունեությանն ուղղված, միայն դրական մասով է ընկալել: «Հայաստանի Հանրապետության ներսում մի այլ պետություն էր ստեղծվել ՝ անձի պետություն, կուսակցության հետ միասին, եւ որեւէ իշխանություն չէր կարող հանդուրժել պետության ներսում պետություն: Ինձ համար անհասկանալի էր, ենթադրենք՝ Հայաստանի նախագահը ԱԱԽ-ից հեռացնում է Ծառուկյանին, ինչ կարիք կար դիմել ժողովրդին ու երթեր, հանրահավաքներ անել, դրա կարիքն ուղղակի չեմ տեսնում»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց հրապարակախոսը: Հարցին՝ ինչ եք կարծում, միայն ԱԱԽ-ից Ծառուկյանին հանելու պատճառո՞վ են հանրահավաքներ ու երթեր կազմակերպվելու, Տեր-Գուլանյանը շարունակեց, թե ժողովուրդը երբեք հացի պատճառով փողոց դուրս չի եկել. «Ինձ չի թվում, որ հանրահավաքները պետք է բերի ժողովրդի բարեկեցություն, լիքը խնդիրներ ունենք: Բոլորս էլ վատ ենք ապրում, մի քիչ փող է պակաս մեզ բոլորիս: Բայց ինչ է անում նախագահը, այդ խնդիրները լուծելով՝ գնում է առաջ: Բայց Սերժ Սարգսյանի, գործող իշխանության բախտը չբերեց, նախագահ դառնալուց հետո սկսվեց համաշխարհային ճգնաժամը: Բայց ցույց ու միտինգով մեր հացն ու պանիրը չի ավելանալու»:
մանրամասները` սկզբնաղբյուրում
