Ծառուկյանի թիկնազորը խոչընդոտել է լրագրողի աշխատանքը
Այսօր առավոտյան Աբովյան քաղաքի շուկայի մի շարք առևտրականներ դուրս են եկել փողոց՝ բողոքի ակցիայի ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող նորակառույց «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի: Առռևտրականներից շատերը այն կարծիքին են, որ մոլի բացումից հետո իրենց գործերը ձախողվել են, եւ որ շուկա մտնող գրեթե չկա:
Բողոքի ակցիան, սակայն, իրեն սպասեցնել չի տվել: Աբովյան քաղաքում համառ լուրեր էին պտտվում այն մասին, որ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորը՝ հայտնի Էդոյի գլխավորությամբ, հավաքել է բողոքի ակցիայի հիմնական մասնակիցներին, քաշքշելով լցրել է մեքենաներն ու տարել դեպի Առինջ գյուղ:
Ի դեպ, բողոքի ակցիայի ժամանակ տուժել են նաև Աբովյան քաղաքի հեռուստաընկերության լրագրողները: Նրանց նույնպես քաշքշել են, խփել տեսախցիկներին` խոչընդոտելով լրագրողի աշխատանքը: