Ծառուկյանի զինակիցները ցուցմունքներ չեն տալիս
«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ առավոտվանից իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակներ և խուզարկություն իրականացրել: Նրանք, ըստ հավաստի տեղեկությունների, հրահանգ են ստացել՝ հավաքագրել ցանկացած մանրուք, որը կարող է Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործին օգուտ տալ։ Կիրակի օրն էլ, երբ ԱԱԾ-ն խուզարկում էր Ծառուկյանի առանձնատունը, համաժամանակյա խուզարկություններ են ընթացել նաև նրա երբեմնի և ներկա մերձավորների օբյեկտներում։
Հարցաքննության են կանչել ոչ միայն Իշխան Զաքարյանին, այլև Աբրահամ Մանուկյանին, ով գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացրած միջնորդության համաձայն, ընտրակաշառքներ բաժանելու կուրատորն է եղել՝ փող տվողը։ Երկուսն էլ, իրավապահ մարմինների մեր աղբյուրների փոխանցմամբ, «սուխոյ ատկազ» են եկել՝ ասելով, թե տեղյակ չեն նման գործընթացից, փող չեն բաժանել, ընտրակաշառքի մասին տեղեկություններ չունեն։ Ի դեպ, ուշագրավ է, որ չեն հարցաքննել նաև կալանքի տակ գտնվող Սեդրակ Առուստամյանին, ում անունը նույնպես կար դատախազի ներկայացրած միջնորդագրում՝ որպես ընտրակաշառքի փողեր դուրս գրող»։
Մանրամասները՝ թերթի համարում։