Ծառուկյանին պատկանող ԱԳԼՃԿ-ներում գազն ամենաշատն է թանկացել. Ժամանակ
Բնական գազի հերթական թանկացման փաստն արձանագրվեց ավտոգազալցակայանների օրինակով: Մինչ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհուրդ էր տալիս խոսակցություններով չառաջնորդվել, երեկ արդեն գազալցակայաններում 1 խմ գազն արժե 210 դրամ, իսկ որոշ գազալցակայաններում՝ անգամ 230 դրամ: Մինչդեռ նախկինում նույն՝ 1 խմ գազի դիմաց լցակայաններում վարորդներից պահանջում էին 170-190 դրամ:
Ուշագրավ է, որ 1 խմ գազի դիմաց 230 դրամ պահանջում են հիմնականում Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում, որոնց թիվն ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում քիչ չէ:
«Աշտարակում նույնն ա ու քաղաքից դուրս էլի չի թանկացել, բայց Երեւանում 200 ա, տեղ կա՝ 230, օրինակ՝ Ծառուկյանին պատկանող ԱԳԼՃԿ-ներում»,- գրել է օգտատերերից մեկը:
Նշենք, որ բոլոր գազալցակայանները գազ ձեռք են բերում «ՀայՌուսգազարդից», որն էլ իր հերթին գազը ձեռք է բերում Ռուսաստանից, ընդ որում՝ դոլարով: Վերջին շրջանում նրանք պարբերաբար հայտարարում էին, որ դոլարի գնի բարձրացման հետ կապված՝ իրենք վնասով են աշխատում եւ առաջիկայում պետք է հաշվարկեն ռիսկերը: Ռիսկերի հաշվարկման արդյունքում է գնի բարձրացումը, թե ոչ՝ մեզ չհաջողվեց պարզել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
