Ծառուկյանն ու Աբրահամյանը մեկ տարի է իրար չե՞ն տեսել.VIDEO
Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե ինքը հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և նրանք աջակցում են ԲՀԿ-ին:
«Ովքեր դա ասում են, հիմարություններ են գլխից դուրս տալիս: Բացառված է, որ Հովիկ Աբրահամյանը կամ Ռոբերտ Քոչարյանը «Բարգավաճի» հետ կապ ունենան»,-ասաց նա:
Այլ մանրամասներ՝Տեսանյութում:
