Ծառուկյանը չի ֆինանսավորի Ուրիխանյանի նոր կուսակցությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքացիական շտաբի մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը:
-ԲՀԿ-ից դուրս գալուց հետո Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ կձևավորի նոր կուսակցություն: Քաղաքացիական շտաբն արդեն համալրվում է մարդկանցով: Ի՞նչ փուլում է գտնվում, և ի՞նչ ակնկալիքներ կան:
-Քաղաքացիական շտաբը նախաձեռնվել է որպես կազմակերպություն` հազարավոր քաղաքացիների կողմից: Այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքներ մեր՝ մայիսի 2-ին կայանալիք համագումարի անցկացման ուղղությամբ: Այս պահին փորձում ենք ձևավորել նաև տարածքային կառույցներ, քանի որ կուսակցություն հիմնելու համար օրենքի պահանջն է, որ առնվազն 4 մարզում պետք է ունենալ ներկայացուցչություն: Այս պահին մենք ակտիվ գործողություններ ենք իրականացնում:
-Ո՞ր մարզերում:
-Օրենքի պահանջն է` գոնե 4 մարզում: Այս պահին մենք տարբեր մարզերում ձևավորում ենք տարածքային կառույցներ, նաև ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում մեր առաջիկա համագումարի համար, որը տեղի է ունենալու և հռչակելու «Քաղաքացիական շտաբ» նախաձեռնությունը որպես կուսակցություն:
-Կուսակցությունը կղեկավարի Տիգրան Ուրիխանյանը: Քանի՞ անդամ ունեք այս պահին`այս կարճ ժամանակահատվածում: Դուք նշեցիք` հազարավոր մարդիկ, բայց ինչպե՞ս եք կարողանում մարդկանց տեղ հասցնել:
Մանրամասները ՝ սկզբնաղբյուրում ։
