Ծառուկյանը չի՞ փոշմանել, որ օգնել է Հովիկ Աբրահամյանին
Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Քաղաքականությունը իրականում շատ հետաքրքիր է.
Մի կողմից Հովիկ Աբրահամյանը երկար տարիներ պայքարեց և չարչարվեց վարչապետ դառնալու համար, մյուս կողմից Գագիկ Ծառուկյանը երկար ժամանակ ամեն գնով օգնեց իր խնամուն բազմել վարաչապետի աթոռին, այսօր խնամիների չարչարանքների և պայքարի արդյունքում վարչապետ դարձած Հովիկ Աբրահամյանը պայքարում և փորձում է ծնկի բերել իր խնամի Գագիկ Ծառուկյանին` իր հավատարմությունը թիմին ապացուցելու համար:
Կարծում եմ` Ծառուկյանը փոշմանած կլինի, որ օգնել է Հովիկ Աբրահամյանին, որ նա դառնա վարչապետ, իսկ Հովիկ Աբրահամյանի ակտիվությունից երևում է, որ նա սիրով է պայքարում իր խնամու դեմ:
Փաստորեն, երկար տարիների խաղերից և թատերական ներկայացումներից հետո Հովիկ Աբրահամյանը մի գուցե իր գաղափարներից ելնելով, մի գուցե զգալով ուժերի իրական դասավորվածությունը ընտրեց իր քաղաքական թիմին, բայց ամեն բանի համար պետք է հատուցել և նա հատուցում է:
Իսկ կարո՞ղ է թիմը վստահել մի մարդու ով հանուն իր պաշտոնի չի խնայում անգամ իր բարեկամին: Իրականում սա շատ կարևոր, մարդկային ու բարոյական հարցադրում է:
