Ծառուկյանը կրկին կընտրվի ԲՀԿ նախագահ
«ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը երեկ «կանյաչնիում» ընդլայնված ժողով է հրավիրել, որին մասնակցել են «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվող թեկնածուները։ Քննարկվել են նախընտրական հարցեր։
Բացի այդ պարզ է դարձել, որ հունվարի 10-ին՝ ուրբաթ օրը կայանալու է ԲՀԿ համագումարը, որի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը վայր է դնելու կուսակցության նախագահի լիազորությունները, և Գագիկ Ծառուկյանը կրկին ընտրվելու է ԲՀԿ նախագահ։ Նույն օրը կստորագրվի նաև հուշագիր դաշինքին մասնակից քաղաքական ուժերի միջև»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
