Ծառուկյանը լուրջ քաղաքական ամբիցիաներ ունի.Արմեն Հովհաննիսյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն «Օրինաց երկիր»-ից տարբերվում է միայն մի բանով. ԲՀԿ-ում օլիգարխները շատ են, իսկ կուսակցությունն էլ սպասարկում է խոշոր բուրժուազիայի շահերը: Այս մասին այսօր` նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե «Հայազն»-ը ինչ կարծիք ունի ԲՀԿ-ի մասին:
«Հանրության մի լայն շերտ կա, որը դժգոհ է իշխանություններից, սակայն արմատական փոփոխություններ չի ուզում, վախենում է, այդ մարդիկ իրավունք ունեն չէ՞ ինչ-որ մեկի վրա հույս դնել: ԲՀԿ-ն հենց այն ուժն է, որի հետ այդ մարդիկ հույս են կապում: Այսինքն ուժ, որը կվերացնի ակնհայտ թերությունները` կարմիր գծեր, կաշառք: ԲՀԿ-ն տարիներ առաջվա ՕԵԿ-ն է: ԲՀԿ-ն ՕԵԿ-ից ինչո՞վ է տարբերվում: «Բարգավաճ Հայաստան»-ում օրիգարխներ կան: ԲՀԿ-ն ինձ երբեք չի հիասթափեցրել, երբեք մեզ միասին ոստիկանությունը չի ձերբակալել: Մենք զուգահեռ աշխարհներում ենք ապրում»,- ասաց նա:
Արմեն Հովհաննիսյանի խոսքով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկունքին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանգնած չէ, քանի որ Ծառուկյանը լուրջ քաղաքական ամբիցիաներ ունի:
