Ծառուկյանը շատ զարմացրեց ինձ. Հովհաննես Ազոյան
Հովհաննես Ազոյանը Գագիկ Ծառուկյանին հետաքրքիր մարդ է համարում: Ազատություն ռադիոկայանի ՛՛Ֆեյսբուքյան ասուլիս՛՛ հաղորդման շրջանակներում պատասխանելով հարցին, թե շարունակելու է արդյոք կրկնօրինակել Գագիկ Ծառուկյանին, թե՞ նրան անհետաքրքիր մարդ է համարում, Ազոյանը պատասխանեց.
՛՛Չեմ հակսանում՝ հնանալը որն է:
Ծառուկյանը շատ զարմացրեց ինձ, որ գտնվեց այդքան ադեկվատ և ողջունեց իր նմանակումը: Ակնկալիքը օլիգարխի նկատմամբ կարծրատիպային էր և չէի մտածում, որ նա կընդունի իր նմանակումը: Այդ առումով նա հետաքրքիր մարդ է: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ նրա մասին հետաքրքիր բան ասաց՝ հողածին՛՛:
